Հոնկոնգում կտրուկ սրվել է կուտակվող աղբի խնդիրը: Մեծ Բրիտանիայի նախկին գաղութը, որը համարվում է աշխարհի ամենաառաջադեմ և տնտեսապես հաջողակ տարածաշրջաններից մեկը, օրեցօր ավելի ու ավելի է աղբոտվում 24 տեսակ կարծր թափոնների ներմուծման՝ Չինաստանի կողմից սահմանված արգելքի պատճառով: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

Տեղի իշխանությունները բացեիբաց խոսում են «աղբի» խնդիրը լուծելու իրենց անկարողության մասին, նշելով, որ Հոնկոնգում հողը չի բավականացնում թափոնների վերամշակման արդյունավետ ինդուստրիա ստեղծելու համար: Քննադատներն իրենց հերթին նշում են, որ վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աղբի օգտահանման համակարգը զարգացնելու համար:

Daily Mail-ի տվյալներով՝ Հունկոնգն մինչև 2017 թ․-նը Չինաստանի տարածք էր տեղափոխում աղբի մոտավորապես 90 տոկոսը: