Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Վալենսիայում մրցեց հետնապահներից «Լևանտեի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը բաց թողելով վերջին գնդակը ոչ-ոքի խաղաց՝ 2:2: Հյուրերի կազմում աչքի ընկան իսպանացիներ Սերխիո Ռամոսն ու Իսկոն:

«Ռեալը» 39 միավորով չորրորդ տեղում է և 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Վալենսիայից»: Չեմպիոնները առաջատար «Բարսելոնայից» հետ են արդեն 18 միավոր: «Լևանտեն» 20 միավորով 17-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լևանտե» - «Ռեալ»՝ 2:2

Էմանուել Բոատենգ, 42, Ջամպաոլո Պացինի, 89 – Սերխիո Ռամոս, 11, Իսկո, 81