Դիլիջանում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումը
Հունիսի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հանդես է եկել ողջույնի խոսքով։
Նախատեսված է նաև ցուցահանդես․ միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:
Համաժողովը կավարտվի համերգային ծրագրով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում