Տավուշի մարզի, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում մեծ շուքով կայացել է շուրջ 10 ամիս տևած աշխատանքների արդյունքում կառուցված մանկապարտեզի բացման արարողությունը։

Մանկապարտեզը կառուցվել է «Փարոս» հիմնադրամի և «Զարգացման ծրագրեր հանուն Հայաստանի» կազմակերպության ֆինանսավորմամբ։ Իսկ «Focus on Children Now» կազմակերպությունը կահավորել է այն և բակի խաղահրապարակը, ինչպես նաև կշարունակի հովանավորել երեխաների սնունդը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նախաձեռնողներին, բարերարներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր թեկուզ փոքրիկ ներդրում ենք ունեցել մանկապարտեզի կառուցման գործում։

Շնորհավորում ենք բոլորիս, և թող մեր փոքրիկները բարով վայելեն իրենց հարմարավետ մանկապարտեզը։