«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը․

- հունիսի 25-ին ժամը 10:00-16:00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի ջրամատակարարումը։

- հունիսի 25-ին ժամը 10։00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազադավան, Այգեզարդ, Այգեպատ, Արալեզ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Վարդաշեն, Տափերական, Տիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը:

- հունիսի 25-ին ժամը 10։00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Դավթաշեն գյուղի 9, Սասնա Ծռեր փողոցների, Հալաբյան փող. 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40 համարների, Ալիխանյան Եղբայրների փողոցի՝ իր նրբանցքով, Ալիխանյան Եղբայրների անվան Ֆիզիկայի ինստիտուտի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: