Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ: Համերգը կանցկացվի հունիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրադյանի ղեկավարությամբ երաժշտախմբերը կներկայացնեն Մալերի, Չայկովսկու, Միրզոյանի ստեղծագործությունները: Երեկոյին կհնչի նաև Իրադյանի Testimonium երգչախմբի, լարայիններ և դաշնամուրի համար ստեղծագործությունը:

Երեկոյի ընթացքում հանդես կգա դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանը: