Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել
Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը։
«Մինաս Մինասյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից»,- ասվում է գրառման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում