Հայկական արմատներով ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Սառա Գիդեոնը մտադիր է 2020թ. ընտրություններին առաջադրվել սենատորի պաշտոնում:

«Սառա Գիդեոնը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, պաշտոնապես ներառվեց սենատորի պաշտոնի համար մղվող ընտրապայքարի մեջ: Նրա հիմնական մրցակիցը Մեն նահանգի գործող սենատորն է՝ Հանրապետական կուսակցության անդամ Սյուզան Կոլլինսը»,- այս մասին գրում է ամերիկյան The Huffington Post-ը:

Նշվում է նաև, որ Գիդեոնը բոլոր շանսերն ունի՝ այս ընտրություններում հաղթանակ տոնելու, քանի որ ներկայիս պաշտոնում իրեն դրսևորել է իբրև փորձառու և սկզբունքային քաղաքական գործիչ:

Սառա Գիդեոնը ծնվել է 1971թ. Ռոդ-Այլենդ նահանգում: Մայրը հայուհի է, իսկ հայրը՝ ամերիկացի: Գիդեոնը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտ է, աշխատանքային գործունեության տարիներին Մեն նահանգում զբաղեցրել է ամենատարբեր պետական պաշտոններ: