Ուկրաինան սպառնում է հեռանալ ԵԽԽՎ-ից, եթե ՌԴ-ն վերադառնա
Ուկրաինան սպառնացել է կասեցնել իր անդամությունը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին, եթե Ռուսաստանի պատվիրակությունը վերադառնա:
«Պատվիրակությունը կորոշի: Սկզբունքորեն մենք չենք տեսնում մեզ ռուսների հետ նույն դահլիճում: Մենք ուղղակի կկասեցնենք մեր մասնակցությունն ամառային նստաշրջանին: Եվ ընդհանրապես, չգիտեմ, հնարավոր կլինի, արդյոք վերադառնալ»,- ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի եվրաինտեգրման հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարիա Իոնովան հայտնում է Ինտերֆաքսը:
Ըստ Իոնովայի, Ուկրաինայի պատվիրակությունը բողոքելու է հունիսի 25-ին ՌԴ պատվիրակության անդամների լիազորությունների վերականգնման ընթացակարգի ժամանակ:
«Մենք կբողոքենք: Եվ եթե նրանք դահլիճում մնան, մենք կհեռանանք: Թող ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի համար առանց Ուկարինայի քվեարկեն»,- ասել է նա:
Իոնովան հիշեցրել է, որ ՌԴ պատվիրակության որոշ անդամներ միջազգային պատժամիջոների տակ են, քանի որ նրանք քվեարկել են Ուկրաինա զորքեր գործուղելու համար:
«ԵԽԽՎ անդամներն ինքնասպանություն են գործում: Սա կազմակերպության փլուզման սկիզբն է»,- ասել է Իոնովան: