Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության, Թուրքական համագործակցության և կոորդինացիայի գործակալության (TİKA) և Ադրբեջանի՝ քաղաքացիների սպասարկման և սոցիալական նորարարությունների պետական գործակալության (ASAN Hizmet) միջև փաստաթուղթ է ստորագրվել: Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Այն վերաբերում է երկու երկրների միջև համագործակցությանը՝ բնակչության մասին տեղեկատվական առցանց բազա հանդիսացող «e-devlet» համակարգի և հանրային ծառայությունների ոլորտում։

Բաքվում կայացած արարողության ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը, «TİKA»-ի փոխնախագահ Սերքան Քայալարը և «ASAN Hizmet»-ի նախագահ Ուլվի Մեհդիևը։