Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի տարբեր զորամասերից երկրի հարավարևելյան Հաթայի նահանգ տեղափոխված տանկերը հունիսի 25-ին ռազմական բեռնափոխադրող մեքենաներով տարվել են դեպի թուրք-սիրիական սահման: Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ տանկերը տեղակայված էին Հաթայի Քըրըքհան շրջանում, իսկ այժմ դրանք նախատեսվում է տեղակայել Սիրիայի սահմանին: