Վրաստանի Վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ավելի քան 40 մասնակցի. հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Հեռուստատեսությունը նշում է, որ «դատարանը բավարարել է 41 բողոք և ազատ արձակել»:

Օրերս հաղորդվել էր, որ դատարանը ցույցերի ժամանակ ձերբակալված 16 ակտիվիստների ազատ է արձակել:

Հիշեցնենք,որ հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվեցին բողոքի ակցիաներ. ցուցարարները դեմ էին ռուսաստանյան պատվիրակության մասնակցությանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նրանք ներխուժեցին խորհրդարանի շենք, որին հաջորդեց ցուցարարների նկատմամբ բռնությունները:

Արդյունքում, մինչ օրս, 240 մարդ վիրավորվել է, ավելի քան 300-ը ձերբակալվել են: