Հայտնի է Վրաստանի խորհրդարանի նոր նախագահը
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Արչիլ Թալակվաձեի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում: Թալակվաձեն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից է:
Թալակվաձեի օգտին է քվեարկել 150 պատգամավորներից 94-ը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
Թալակվաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը գլխավորելը մեծ պատասխանատվություն է:
Թալակվաձեն պատգամավոր է ընտրվել 2016թ-ին: Մինչ այդ նա երկու տարի եղել է ՆԳ փոխնախարար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում