Թբիլիսիում հունիսի 20-ին մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների պահանջներից մի քանիսը բավարարվել է:

Հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև որոշում է կայացվել 2020թ-ից անցնել խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգի:

Եվս երկու պահանջ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և հունիսի լույս 21-ի գիշերվա ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ մոտ 300 ձերբակալվածներին ազատելը դեռևս չեն իրականացվել: Այսուհանդերձ, երեկ և նախօրեին մի քանի տասնյակ ցուցարար ազատ է արձակվել, այդ թվում նաև նույն օրը բերման եթարկված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանը: