«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 26-ին ժամը 10։00-17։45 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագության մեջ: