«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրել է.

«Մարդկանց հիշողությունների վրա խաղալով, զգայուն հարցերն աղավաղված ներկայացնելով երբեմնի Հայաստանում նախագահ աշխատած, այժմ մեղադրյալի աթոռին հայտնված սուբյեկտը վերջին կռիվն է տալիս ընդդեմ հայ ժողովրդի:

Մեղադրյալի աթոռը որոշ շեղումներ է տալիս ուղեղի հիշողության համար պատասխանատու հատվածում, բայց ոչ բանական ու հայաստանասեր քաղաքացիների մոտ:

Իր կողմ հավաքելով իր լատենտ և այժմ բացահայտ փոքր խմբավորումներին, ինչպես նաև իրեն միացած նախկին ենթակայի, բայց հետո վարչապետ դառնալու երազանքը կոտրած իրավահաջորդի սակավաթիվ մարտիկներին, Արցախի հարցը շահարկելով և դիտավորյալ աղավաղելով, փորձում է վերջին հարվածը հասցնել հայոց պետականությանն ու հայ ժողովրդին:

Հ.Գ. Ճակատին դուխով գրած մարտիկի խիզախությունը միայն սավանաներում անպաշտպան կենդանիներ սպանելու մեջ է կայանում...»: