Աթենքում շուրջ 140 հազար հոգի փողոց է դուրս եկել, նրանց պահանջը վերաբերում է նախկին հարավսլավական պետության Մակեդոնիայի Հանրապետության անվան փոփոխություն:

Այս երկրների միջև հակասություները ձգվում են ավելի քան երկու տասնամյակ: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այդ անվանումը հիմք է ստեղծում՝ Հունաստանի հյուսիսային հատվածում գտնվող համանուն շրջանի նկատմամբ տարածքային հավակնությունների համար:

Հունաստանի տարածքում է տեղակայված պատմական Մակեդոնիայի մեծ մասը:

Հունաստանի իշխանությունները հանդես են գալիս երկրից դուրս Մակեդոնիա անվան ամրապնդման դեմ: Հունաստանի ԱԳՆ-ն խոստացել է փետրվարի կեսերին նախագիծ ներկայացնել, որով կփորձեն այս խնդրին լուծում տալ: Ցուցարարները այս հարցում դեմ են ցանկացած զիջումների: