Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 23-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախեց «Սասուոլոյին»:

Թուրինցիները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, դուբլ գրանցեց Սամի Խեդիրան: Մեկական գոլ հեղինակեցին Ալեքս Սանդրոն և Միրալեմ Պյանիչը:

«Յուվենտուսն» այս հաղթանակից հետո 59 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Նապոլիին»: «Սասուոլոն» 22 միավորով 15-րդ հորիզոնականում է: