Հունիսի 26-ին, ժամը 14:00-ից մինչև ժամը 18:00 փակ է լինելու Ծ. Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը` ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ. Մելքոնյան տանող ճանապարհը, հայտնում է ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: