Արթուր Վանեցյան. «Նոր մարզադաշտը կառուցվելու է մարզում՝ Երևանում տեղ չկա»
Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երևանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ Երևանում կառուցելու նախնական նպատակը փոխվել է։
«Սկզբնական շրջանում քննարկվել է Երևանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է Երևանի մոտակա մարզերից մեկում»,- ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Ըստ Վանեցյանի՝ մարզում կառուցելու պատճառն այն է, որ Երևանում դրա համար տեղ չկա, մյուս կողմից էլ նոր նախագիծը կնպաստի մարզերի զարգացմանը։
«Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է, և եթե մարզում կարողանանք կառուցել Ազգային ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաև այլ օբյեկտներ, և դրանով կնպաստենք նաև մարզերի զարգացմանը»,- ասել է նա։