Քաղաքապետարանն Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցնի նախկին մանկապարտեզի շենքը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն Ավագանու հունիսի 26-ի նիստում հայտարարել է, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցվի:
Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:
Վիրաբյանը նշել է, որ 2018-2019թթ-ին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում