Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի «Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ» խորագրով վոկալ երաժշտության համերգ:

Ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, կոնցերտմայստեր՝ Լևոն Ջավադյան /դաշնամուր/:

Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Մորիս Ռավելի ստեղծագործությունները:

Համերգը նվիրվում է Ֆրանկոֆոնիայի օրերին: