Հայոց ցեղասպանության թանգարանում էքսկուրսիաները հնարավոր է դառնան վճարովի
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը թանգարանի էքսկուրսիաները վճարովի դարձնելուն ընդառաջ հանդիպում-քննարկում կանցկացնի ՀՀ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է տուրիզմի ոլորտի կազմակերպություններին ներկայացնել Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքային փոփոխությունները, ամրագրումների կարգը, նորաբաց պատկերասրահը, ինչպես նաև ստանալ ՀՀ տուրիստական ընկերությունների առաջարկները, և դրանք ուղղել թանգարանի աշխատանքների կազմակերպման բարելավմանը:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին գիտաժողովների սրահում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում