35-ամյա հայ գործիչ Միխայիլ Բնո-Հայրիյանը նշանակվել է Կիևի շրջանի նահանգապետ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Kyiv.depo կայքը:

Ավելի վաղ երկրի նախարարների կաբինետը հաստատել է 8 նոր նահանգապետ նշանակելու մասին որոշումները:

Միխայիլ Բնո-Հայրիյանը ծնվել է Բաքվում: Մոսկվայում ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատանը: 2010-2013 թվականներին եղել է երկրի արտաքին գործերի նախարարի խորհրդականը: 2015-2016-ին եղել է Էներգետիկայի նախարարության ռազմավարական ծրագրերի և եվրոպական ինտեգրացիայի դեպարտամենտի ղեկավար: