Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, այս մասին որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը:

Որոշման հիմնավորվման մեջ նշվում է, որ Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։