Շառլ Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրային նամակները, որոնք հասցեագրված են Կլոդ Մեսսիա անունով աղջկան, հունիսի 28-ին աճուրդի կհանվեն Ֆրանսիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Le Figaro-ի վրա հղումով:
Նշենք, որ շանսոնյեն 6 տարի նամակագրական կապի մեջ է եղել 20-ամյա աղջկա հետ, որին հանդիպել է 1958-ին և սիրահարվել: Ազնավուրն այն ժամանակ 34 տարեկան էր: Ազնավուրի նամակները հիշեցնում են նրա լավագույն սիրային երգերի տեքստերը: Պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Նամակագրության 118 էջի արժեքը փորձագետները գնահատում են 30-40 հազար եվրո:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում