Հայաստանը հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել
Ռուսաստանում ընթացող «Արմիա 2019-ի» շրջանակներում Հայաստանը զենքի և զինամթերքի ձեռքբերման պայմանագրեր է կնքել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Արմիա 2019-ի» շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում