ԱՄՆ USAID-ի կողմից ներկայացված թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ $7.5 մլն-ի չափով ֆինանսական միջոցներ կտրամադրի ՀՀ-ին:

Գումարը կուղղվի ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

Ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2018-ի ընթացքում ստորագրվել են համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո: