«Արցախը» պայմանագիր է կնքել 20-ամյա ռուսաստանցի հարձակվող Ռամազան Իսաևի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է tert.am-ը:

Ֆուտբոլիստը եղել է Մոսկվայի «Տորպեդո» թիմի մարզադպրոցի սան, հանդես է եկել Արմավիրի «Տորպեդո», բելառուսական «Դինամո Բրեստ» և սերբական «Ռադնիչկի Նիշ» ակումբներում:

«Արցախի» կազմում Իսաևը մասնակցել է երկու հանդիպման, դարձել դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: