Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Առողջապահության նախարարությանը հատկացնել 12 մլրդ 33 մլն դրամ։

Վերոնշյալի մասին Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հավելյալ 12 մլրդ դրամի կառուցվածքը հակիրճ՝

- 5.1 մլրդ դրամ՝ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին:

- 1.75 մլրդ դրամ՝ «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում:

- 1.2 մլրդ դրամ ՝«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` կյանք փրկող սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ բուժմանը։

- 900 մլն դրամ՝ «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին։

- 500 մլն դրամ՝ «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին։

- 2 մլրդ դրամ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքների հագեցմանը գերժամանակակից սարքավորումներով։

- 120 մլն դրամ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների համապատասխանեցում միջազգային GDP ստանդարտներին։

- 450 մլն դրամ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոնների վերակառուցման, 1 բժշկական կենտրոնի վերանորոգման, 3 բժշկական կենտրոնների մասնակի վերանորոգման, 2 բժշկական կենտրոնի կառուցման համար»։