Մոտ 400 անուն դեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքներին, հուլիսի 1-ից կստանան անվճար, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Այս արտոնությունից կօգտվի մոտ 200,000 ընտանիք։ Դեղորայքը տրամադրվելու է միայն բժշկի դեղատոմսի համաձայն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրարգերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: