Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ծնողներ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ տվեցինք մեկնարկ մի հրաշալի նախաձեռնության՝ babycef.am կայքի, որտեղից կգնտեք հավաստի և ստուգված տեղեկատվություն ձեր երեխայի խնամքի, առողջության և ծնողավարության այլ հարցերի հետ կապված։

Տեղեկատվության հավաստի աղբյուրներից օգտվելը թույլ կտա զերծ պահել ձեր երեխաներին զանազան վտանգներից։

Վստահեք հավաստի և գիտական աղբյուրներին»։