Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը՝ ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կարեն Միրզոյանը Արցախի նախկին արտգործնախարարն է: