Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ահազանգում է․ վրաց վանքերի և եկեղեցիների հայ ճարտարապետների պատերի հայերեն գրությունները քերել և վերացրել են։

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՇՈՒՄ ԵՆ ՎՐԱՑ ՎԱՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԱԾ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻՑ. ՔԱՐԹԼՈՍ ԵՂԲԱՅՐ ԻՆՉՈ՞Ի Է ԱՅԴՊԵՍ...

Ա. Է դարում Ավան-Հռիփսիմեատիպ հորինվածքով Աթենիի Սբ. Սիոն եկեղեցին կառուցած ճարտարապետ Թոդոսակի եկեղեցու հարավային ճակատին թողած հիշատակագիրը («Ես Թոդոսակ շինող սրբոյ եկեղեցոյս») քերված է:

Բ. Անանուրի վրաց վանքի գլխավոր եկեղեցին 1688 թ. կառուցած ճարտարապետ Գրիգորի անունը քերված է:

Գ. Ստեփանծմինդա քաղաքի (նախկին՝ Կազբեկ) մոտ գտնվող վրաց վանքի՝ 1809-1814 թթ. կառուցման մասին պատմող եռալեզու (վրացերեն, ռուսերեն, հայերեն) արձանագրությունը, որտեղ վկայված էր վանքը երևանցի ճարտարապետի ձեռքով կառուցված լինելու մասին (հայերեն հատվածում գրված էր՝ «Ուստայ Պօղօս Մկրտումով») անհետացված է:

Չգիտեմ, թե էլ որտեղ են անհետացնում իրենց երկրները ծաղկեցրած հայ ճարտարապետների անունները, բայց հարևան Վրաստանը ցավալիորեն հենց այդպիսինն է:

Գրությանս կցում եմ Աթենիի, Անանուրի և Ստեփանծմինդայի վրաց վանքերը կառուցած հայ ճարտարապետների թողած, բայց տմարդի կերպով քերված կամ պարզապես անհետացված հիշատակագրերի լուսանկարները»: