Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարփողվում է թավշյա հեղափոխության տարբեր նվաճումների, քաղաքացու ձևավորման և այլնի մասին։

Այդ հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց հպարտ քաղաքացիներին Հայաստանի ԱԳԼՃԿ-ներում շարունակում են անխղճորեն խաբել։ Չնայած դրան, թավշյա իշխանությունը թավշյա, մեղմ վերաբերմունք է ցուցաբերում ԱԳԼՃԿ-ների տերերի նկատմամբ, ովքեր մեծամասամբ Սերժ Սարգսյանի կամոք են ավտոգազալցավորման կայանների տեր դարձել»։