ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով գործակցության վերաբերյալ:

Համաձայնագրի նպատակն է գործակցություն հաստատել տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների (ՏԲԻ) և գիտատեխնոլոգիական պարկերի (ՏԲԻ և ԳՏՊ) միջև՝ փոխադարձ շահավետության հիման վրա գիտելիքներ փոխանակելու ու դրանցով կիսվելու համար։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են:

Ինդոնեզական կողմը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում Շվեյցարիայի, Գերմանիայի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Մասնավորապես, կողմերը կկազմակերպեն փոխադարձ այցելություններ ՏԲԻ և ԳՏՊ անձնակազմերի ու փորձագետների միջև, առանց գիտական աստիճանի շնորհման՝ կկազմակերպեն ծրագրեր (վերապատրաստում, նպատակային ուսուցումներ) ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի գործարկման ու կառավարման, ինչպես նաև նորարարությունների ու ձեռնարկատիրության ուղղությամբ՝ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ, աջակցություն կցուցաբերեն Ինդոնեզիայի անձնակազմի՝ հայկական ՏԲԻ-ներում և ԳՏՊ-ներում փորձուսման կազմակերպման համար և հակառակ ուղղությամբ՝ երկու երկրներում ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի բնագավառներում կարողությունների զարգացումն ամրապնդելու նպատակով։

Կողմերը իրականացնեն Հայաստանում ինկուբատորների ոլորտում վերապատրաստման և ինկուբատորների կամ ՀՏԲԿՆ ՄՌ կառավարիչների վերապատրաստման գործողությունների 2019թ-ի ծրագիրը՝ դիտարկելով ուսման վճարի զեղչման հնարավորությունը, կխրախուսեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել ու խթանել տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես գործընկերությունը մյուս երկրի ՏԲԻ և ԳՏՊ բնագավառներում, երկու երկրների միջև ՏԲԻ-ների շրջանում կկազմակերպեն համատեղ համաինկուբացիոն ծրագրեր այն ՏԲԻ ստարտափների համար, որոնք կցանկանան իրենց շուկան ընդլայնել արտերկրում, կխրախուսեն քույր ՏԲԻ-ների և քույր ԳՏՊ-ների ստեղծումը։