Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում:

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան՝

- սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ),

- հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ),

- բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ),

- մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալի արժանացան՝

- սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ),

- հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ),

- մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ)։

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ: