Պետական շահերի պաշտպանության հայցերով դատախազության ստորաբաժանումների հարուցած գործերով պետությանը պատճառված վնասը՝ 2018թ-ի ընթացքում կազմել է 36 միլիարդ դրամ։

Այս մասին դատախազության աշխատանքներն ամփոփելիս հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով՝ իրենց աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական համակարգի առանձին հատվածներում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ։ Բայց և իրենք էլ, ըստ Դավթյանի, լիովին բավարարված չեն իրենց աշխատանքով, քանի որ տեսնում են ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ, հայտնում է Shantnews-ը: