ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։

«Դատավարական ընթացակարգով դրանք առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննության առարկա դառնան. մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։