ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոր աշխատատեղեր Երևանի շտապօգնության ծառայությունում

Առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման նպատակով առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված հավելյալ ֆինանսավորումից ուղղվել է նաև «Շտապ բժշկական օգնություն» ծառայության ծրագրին:

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ավելացվել են բրիգադները, որոնք անհրաժեշտ է համալրել ռեանիմատոլոգներով/սրտաբաններով և BCD կարգի վարորդական վկայական ունեցող սանիտարական վարորդներով՝ համապատասխան վերապատրաստման դասընթացների առկայությամբ:

Ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն, հեռ` 010580615»։