Հանրապետության տարածքում հուլիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4 աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը նույնքանով կնվազի։

Երևան քաղաքում հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։