Հուլիսի 3-ին ժամը 17:00 Հայաստանի Նկարիչների միությունում կներկայացվի «Կոմիտաս-Թումանյան» մեծածավալ ցուցահանդեսը նվիրված մեծանուն վարդապետի և բանաստեղծի 150-ամյա հոբելյաններին:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշել է, որ ցուցահանդեսը թեմատիկ է, ցուցասրահի առաջին հարկում ցուցադրվելու են Հայաստանի Ազգային պատկերասրահից, Ջոտտոյի թանգարանից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Արա Սարգսյանի թանգարանից, Հովհաննես Թումանյանի թանգարանից հայ հայտնի վարպետների աշխատանքներ, իսկ երկրորդ հարկում, նույնպես թեմատիկ, ներկայացվելու են արդեն Նկարիչների միության անդամների աշխատանքները։ Այս մասին գրում է Panorama.am-ը։

Ցուցահանդեսում ընդհանուր ներկայացվելու է մոտ 100 աշխատանք՝ կտավ, քանդակ, գրաֆիկա։

«Մեկ հարկի տակ այսպիսի հավաքածու երբևէ չի ցուցադրվել, փորձել ենք Թումանյանին և Կոմիտասին նվիրված տարբեր հեղինակների տարբեր տարիներին արված աշխատանքները զետեղել մեկ հարկի տակ ու ցուցադրել հանրությանը։ Բացառիկ ցուցահանդես է»,- ասել է Ս. Սաֆարյանը։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը։