«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը սոցկայքի իր էջում գրել է.

«Ճիշտ հասկացա՞, որ հիմա էլ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին, բացի մեդալից, նաև միանձնյա ներում շնորհվեց, ինչպես Հունան Պողոսյանին, Կամո Արեյանին ու էլի մի շարք նախորդ ռեժիմներին ծառայած պաշտոնյաների:

Հեղափոխական ուժերը հարցեր չունե՞ն տալու գլխավոր դատախազին ու դատախազությանը:

Ամեն օրվա ռեժիմով դատախազության հետ առնչվող փաստաբան-իրավապաշտպաններին հարցեր չունե՞նք:

Ձևի համար մի անգամ հարց տվեք փաստաբան-իրավապաշտպաններին, վստահ եմ ճառի բովանդակությունը էական կտարբերվեր երեկվա ճառից»։