Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն ստացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի (Directors Guild Awards, DGA) գլխավոր մրցանակը «Ջրի ձևը» (Shape of Water) ֆիլմի համար: ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի հոբելյանական 70-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում փետրվարի լույս 4-ի գիշերը:

ԱՄՆ ռեժիսորների գիլդիան հանձնել է մրցանակը ռեժիսորին 2017-ին «Գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի ոլորտում ականավոր նվաճումների համար»: Դել Տորոն առաջին անգամ էր ներկայացվել այս մրցանակին, գրում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին հավակնում էին նաև ռեժիսորներ Գրետա Գերվիգը («Լեդի Բըրդ» ֆիլմի համար), Մարտին Մաքդոնահը («Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսուրի) սահմանին» ֆիլմի համար), Քրիսթոֆեր Նոլանը («Դյունկերկ») և Ջորդան Նիլը («Հեռո՛ւ» ֆիլմի համար):