Իսպանիայում ավարտվեց շախմատի աշխարհի լեգենդների մրցաշարը, որին մասնակցեցին 4 լեգենդար շախմատիստներ՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռաֆայել Վահանյանը, Լյուբոմիր Լյուբոևիչը և Օլեգ Ռոմանիշինը:

Մասնակիցները 2 շրջան խաղացել են արագ շախմատի կանոններով, այնուհետև 2 շրջան՝ կայծակնային։

Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Վահանյանը դարձել է արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 4 միավոր և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 6 միավոր։