Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Լուիջի Դի Բիաջոն: Այդ մասին հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Կազմակերպության գործկոմի որոշմամբ, 46-ամյա Դի Բիաջոն առայժմ կլինի գլխավոր մարզիչի պաշտոնակատար: Նա գլխավորում էր Իտալիայի երիտասարդական հավաքականը: Նրա ղեկավարությամբ ազգային թիմն առաջիկայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Արգենտինայի և Անգլիայի հավաքականների հետ:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Ջամպիեորո Վենտուրայի պաշտոնանկությունից հետո: Իտալիան նոյեմբերին աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում չկարողացավ հաղթահարել Շվեդիայի հավաքականի արգելքը: