Կառավարության նիստում որոշվել է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ առաջարկում են պատվովճարի չափը սահմանել 100 000 դրամ` նախկին 50 000-ի փոխարեն, հայտնում է Aysor.am-ը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունելի է համարել նախաձեռնությունն ու հետաքրքրվել, թե քանի վետերանի մասին է խոսքը։ Նախարարը պատասխանել է, որ խոսքը 397 վետերանի մասին է։