Մարտի 29-ից 31-ին Երևանում կայանալիք ArmHiTec-2018 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին այս պահին հայտարարագրված ընկերությունները ներկայացնում են Ֆրանսիան, Ռւոսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Բուլղարիան և Հայաստանը:

Ցուցահանդեսին մասնակցում է նաև ֆրանսիական Nexter Group պետական ձեռնարկությունը, որն արտադրում է հրաձգային և հրետանային զինատեսակներ, նռնականետներ, ինչպես նաև ֆրանսիական բանակի «Լեկլերկ» հիմնական մարտական տանկը:

Ռուսաստանը ներկայացնում է 14 ընկերություն, այդ թվում նաև «Ուրալ» ընկերությունը, «Ալմազ-Անտեյ», «Ռոսօբորոնէկսպորտ» կոնցեռնները, «Ուրալվագոնզավոդ» կոնցերնը, «ՄիԳ» ավիաշինական ընկերությունը:

«Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը» և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը» նույնպես ներգրավված են ArmHiTec-ին: