Կալիֆորնիայի բյուջեից $5 մլն կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նահանգի 2019-2020թթ. բյուջեն, որոնվ $5 մլն է հատկացվում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը: Բյուջեով նախատեսվում է լրացուցիչ 4 մլն դոլար հատկացնել և վերաբաշխել 1 մլն դոլարը:
Նահանգապետի հավանության շնորհիվ Կալիֆորնիա նահանգն ընդհանուր առմամբ 8 մլն դոլար կներդնի թանգարանի մեջ, հայտնում է Asbarez-ը:
Թանգարանը կառուցվելու է Գլենդելում, որտեղ բնակվում է ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը, քաղաքի Կենտրոնական զբոսայգում:
Թանգարանի գլխավոր նպատակը լինելու է ներկայացնել ամերիկահայերի անցած ուղին ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանության շրջանակում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում