«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ծնկի վնասվածք է ստացել «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 22–րդ տուրի խաղում (1։1) մրցակցի հարձակվող Ժերար Մորենոյի հետ բախումից հետո։ Ախտորոշվել է ծնկահոդի կապանների թեթև վնասվածք, սակայն բժիշկների վերջնական եզրակացությունը դեռ հայտնի չէ, հաղորդում է Mundo Depprtivo-ն։

Պիկեն կարող է բաց թողնել 15 օր։ Նրա մասնակցությունը փետրվարի 20-ին կայանալիք Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին կասկածելի է։

Ընթացիկ մրցաշրջանում 31–ամյա պաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 հանդիպման։